News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական առեւտրատնտեսական համագործակցությունը պետք է հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Կարապետյանը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը, նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առեւտրատնտեսական համագործակցությունը եւս այդ մակարդակին հասցնելու եւ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, եւ Վրաստանը կարեւորում է մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:

Վարչապետը եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել էներգետիկայի, տրանսպորտի, փոխադրումների եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ հետագա անելիքների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ