Անհայտ հանցագործը Նյու Յորքում ինկասատորական բաց ֆուրգոնից 1․6 մլն դոլար արժողությամբ ոսկու տաշեղներով լի դույլ է հանել, հայտնում է CNN–ը։
Տեսագրությունում, որը հրապարակել է քաղաքի ոստիկանական բաժանմունքը, երեւում է, որ տղամարդը պատրաստվում է անցնել ֆուրգոնի կողքով, բայց անսպասելիորեն նկատում է ոսկին ու վերցնում այն։ Իրավապահները կասկածյալի հանդեպ հետախուզում են հայտարարել, հայտնելով, որ այդ լատինաամերիկյան ծագումով տղամարդը 50-ից 60 տարեկան է։