News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հիանալի հիշում է խնդիրը Արցախի բնակչությանը ֆիզիկական ոչնչացման ճանապարհով «լուծելու» Ադրբեջանի իշխանությունների փորձը։ Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝  NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե կարգավիճակի հարցը չի կարելի դիտարկել «բանակցությունների նախնական փուլում»։

«Հայկական մշակույթում կա հարսանիքներին տարոսիկներ բաժանելու ավանդույթ։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանում այդ տարոսիկները դրել են քաղաքական մշակույթի հիմքում. իշխանական գործիչները փոխվում են, բայց ցանկությունները նույնն են մնում»,– նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Մամեդյարովի  վերջին հայտարարությունը ցուցադրում է, որ Ադրբեջանում չեն էլ մտածում ագրեսիվ եւ ֆաշիստական հռետորաբանությունից հրաժարվելու մասին։

«Երբ մենք ասում ենք, որ դեպի անցյալ վերադարձ չկա, այդ թվում՝ սահմանների առումով, մենք դա չենք ասում ի հեճուկս Բաքվի հայտարարությունների։ Եղել է նախադեպ, երբ Ադրբեջանը փորձել է ֆիզիկապես բնաջնջել Լեռնային Ղարաբաղը, եւ դա ոչ թե 100-200 տարի առաջ էր, այլ 25՝ սկսած 1988 թվականից։ Չէ՞ որ այն ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր։ Եվ ինչպիսի՞ն եղան Բաքվի գործողությունները։ Ցեղասպանություն Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում, Հյուսիսային Արցախի օկուպացիան եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասնակի վտարումը, հետո մեծամասշտաբ պատերազմը, Բուդապեշտում ցեղասպան գործողությունները (հայ սպայի կացնահարումը խմբ.)։ Հիմա փորձում են մեզ պարտադրել ագրեսիվ, վայրագ պլանները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատվեն վատ տարոսիկներից, որպեսզի, ինչպես կասեր դասականը, «գործընթացը սկսվի»,– ասել է Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ