News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ում ուժի մեջ է մտել դաշնային քրեական–դատավարական իրավունքի 41-րդ հոդվածը, որը դատավորներին թույլ է տալիս ՀԴԲ–ին իրավունք տալ կոտրել համակարգիչներն ու բջջային հեռախոսները, որոնք այլ պետությունների իրավասության տակ են, հայտնում է Reuters–ը։

Համապատասխան փոփոխությունն ընդունելու համար հատուկ ծառայությունները պետք է թույլտվություն ստանան միայն դատարանով, որը տարածքային առումով վերաբերում է կասկածյալին։

Դեմոկրատական կուսակցության սենատոր Ռոն Ուայդենը մի քանի անգամ փորձել է խոչընդոտել այդ նորմայի կիրառմանը։ Այդ փոփոխությունը նա ԱՄՆ–ում վերջին տարիներին ամենամեծ սխալն է համարում։ Սակայն դեմոկրատ սենատորի որոշումն ամեն անգամ արգելափակել է հանրապետական սենատոր Ջոն Քորնինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ