News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իսլամաբադը կողջունի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունը Հնդկաստանի հետ հարաբերությունների՝ այդ թվում քաշմիրյան խնդրի կարգավորման գործում, եթե Թրամփը հանդես գա նման առաջարկով։ Այս մասին հայտնել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նաֆիս Զաքարիան ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պարբերականը հայտնում է, որ Զաքարիան հիշեցրել է, որ Թրամփը նախընտրական ժամանակաշրջանում մի քանի անգամ հայտնել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ու առաջընթացի հույս ունենք»,- հայտնել է Զաքարիան։

Նախօրեին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի գրասենյակը նույնպես հայտնել էր, որ վարչապետը զանգահարել է Թրամփին ՝ հաղթանակի կապակցությամբ նրան անձամբ շնորհավորելու հ ամար։ Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Թրամփը Շարիֆին անվանել է «հոյակապ տղա» ՝ «շատ լավ հեղինակությամբ»։ Նա Պակիստանը անվանել է հսկայական հնարավորություններով երկիր, հայտնել, որ պատրաստ է «խաղալ ցանկացած դեր, որը Շարիֆը կցանկանա, առկա խնդիրների լուծման համար»։ Թրամփը նաեւ Պակիստան այցելելու պատրաստակամություն է հայտնել։

Վարչապետի գրասենյակի ու պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները  համապատասխանում է Վաշինգթոնի հասցեին Իսլամաբադից վերջին ամիսներին հնչող հռետորաբանությանը։ Երկու երկրների հարաբերություններում բարդություններ էին սկսվել, երբ մայիսի 21-ին ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Պակիստանի տարածքին՝ թալիբների առաջնորդ Ախթար Մանսուրին ոչնչացնելու նպատակով։ Իսլամաբադը քննադատել էր ԱՄՆ գործողությունները՝ ասելով, որ դա ոչ միայն խախտում է Պակիստանի ինքնիշխանությունը, այլեւ կարող է խոչընդոտել Աֆղանստանում խաղաղ գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ