News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվի դատարանում թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովի գործով դատավարության ընթացքում ելույթ է ունեցել դատախազը։ Նա պահանջել է Մամեդովին դատապարտել 10․5 տարվա ազատազրկման։

contact.az-ի փոխանցմամբ Մամեդովը հերքում է մեղադրանքը ու համարում է, որ իրեն կալանավորել են Հեյդար Ալիեւի հուշարձանին կարգախոսներ գրելու համար։

Հիշեցնենք, որ Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը կալանավորվել են մայիսի 10-ին թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրանքով։ Սակայն կալանավորման իրական պատճառը Հեյդար Ալիեւի հուշարձանին նրանց գրած կարգախոսներն էին․ «Շնորհավորում ենք ստրուկների տոնի առթիվ» եւ «Ոչ համակարգին»։  

Amnesty International  իրավապաշտպան կազմակերպությունը ակտիվիստներին անվանել է «խղճի բանտարկյալներ»։ Իբրահիմովը հոկտեմբերի 25-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ