News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ այսօրվա դրությամբ մարդու արտադրած ունեցվածքի զանգվածը հասնում է 30 տրլն տոննայի, գրում է Anthropocene Review-ն:

Երկրաբանները նշում են, որ իրենք ջանացել են հաշվի առնել բոլոր օբյեկտները, որոնք վերաբերում են Երկիր մոլորակի վրա մարդածին գործունեությանը: Այսինքն՝ հաշվարկվել են շինությունները, ճանապարհները, գյուղատնտեսական հողերը եւ մարդու ստեղծած ցանկացած առարկաներ: Սակայն, հետազոտության հեղինակները նշում են, որ իրենք չեն հաշվել կառույցների ծավալը, քանի որ դրա համար անհրաժեշտ կլիներ Երկրի հատուկ եռաչափ քարտեզը գծել:

Հիմա, գիտնականների հաշվարկով, մեր մոլորակի 1 քառ/մ մակերեսին  50 կգ մարդածին ճնշում է բաժին հասնում: Տեխնոլորտի զանգվածը 30 տոկոսով մեծ է Երկիր մոլորակի բոլոր մեծ բնակիչների զանգվածից: Բացի այդ, մասնագետների  խոսքով՝ տեխնոլորտի զանգվածը 12 անգամ գերազանցում է պահպանված կենսոլորտը: Վերջին գնահատականներով՝ կենսոլորտի զանգվածը կազմում էր 2.5 տրլն տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ