Փարիզում զինված կողոպտիչը պատանդներ է վերցրել տուրիստական գործակալությունում, հայտնում է АFP-ն՝ վկայակոչելով իրավապահներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ աֆրիկացու արտաքինով կողոպտիչը զինված է հրեզենով, ըստ ամենայնի՝ ատրճանակով: Տղամարդը պատանդ է պահում առնվազն 3 մարդու: Ավազակության դեմ պայքարի փարիզյան ստորաբաժանումը դեռեւս կապ չի հաստատել հանցագործի հետ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կողոպտիչը գործակալության տնօրեն կնոջից պահանջել է բացել չհրկիզվող պահարանը: Կնոջը հաջողվել էր աննկատ լքել գործակալության տարածքը եւ զանգել ոստիկանություն: