News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արաբակիրում ավազակային հարձակման ենթարկված տանտերը ոստիկանությանը հարձակումից մանրամասներ է պատմել:

« Կանգնած էի, դռան ձայն լսեցի: Դուռը բացեցի, ասացի՝ ով ա՞, մեկ էլ մասկայով մեկը դուրս եկավ, բերանս բռնեց ու զենք վրաս պահեց: Մամա եմ գոռում, մեկ էլ տեսնեմ երկրորդն եկավ եւ գլխիցս խփեց: Էն մեկը դռան մոտ կանգնեց եւ զենքը մամայիս վրա բռնեց, մյուսն էլ գնաց, ախպերս էնտեղ նստած էր՝ հարձակվեց վրեն»,-ոստիկանությունում պատմել է կինը:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր Արաբկիրում տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձի առաջադրվել է մեղադրանք։

Քննչական Կոմիտեից NEWS.am-ին հայտնել էին, որ 2016 թվականին նոյեմբերի 23-ին ահազանգ էր ստացվել՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող առանձնատներից մեկի բնակիչների նկատմամբ իրականացված ավազակային հարձակման վերաբերյալ։

Ստացված հաղորդման հիման վրա` ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում՝ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննության տվյալներով՝ սույն թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկը եւ որպես զենք օգտագործվող ատրճանակի նմանվող առարկայի, ինչպես նաեւ դանակի գործադրմամբ սպառնացել բռնություն գործադրել տանը գտնվող բնակիչների նկատմամբ։ Ընտանիքի անդամները փորձել են դիմադրություն ցույց տալ, որի ժամանակ առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը դանակով հարվածել է տանը գտնվող տղամարդու ոտքին, սակայն վերջինիս քրոջը հաջողվել է պատուհանի մոտ վազել եւ օգնություն կանչել։ Արդյունքում՝ տուն ներխուժած անձինք դիմել են փախուստի։

Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. նրանցից մեկը 23 տարեկան երիտասարդ է, իսկ մյուսը՝ 19 տարեկան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23 եւ 19-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ