Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է մի փոքր ուղեւորատար օդանավ, հայտնում է Reuters–ը։
Օդանավում 15 ուղեւոր կար։
Օդանավը ուղեւորվում էր Բատամ կղզի, Սինպագուրից հարավ։ Սկսվել է որոնողական գործողություն,միջադեպի մանրամասները չեն հայտնում։ Ենթադրաբար օդանավը պատկանում էր ինդոնեզական ոստիկանությանը։