News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Իտալական Askanews գործակալության փոխանցմամբ, օրկարգում Սենատի եւ Պատգամավորների պալատի լիազորությունների սահմանափակումն է, ինչպես նաեւ տարածաշրջանային իշխանությունների լիազորությունների կրճատումը։

Երկրի կառավարությունը գործողությունների մանդատ է ստանում միայն Պատգամավորների պալատից։ Օրենքների մեծ մասը կընդունվեն հենց Պատգամավորների պալատի կողմից, որոնք հետո կուղարկվեն Սենատ եւ կարող են փոփոխությունների ենթարկվել։

Պահպանվում է հասարակության նախաձեռնությամբ օրինագծեր ներկայացնելու հնարավորությունը, բայց դրա համար արդեն պետք է ոչ թե 50, այլ 150 հազար ստորագրություն։ 500 հազար ընտրողներ կամ 5 սենատորներ կարող են որեւէ օրենքի փոփոխության վերաբերյալ հանրաքվե պահանջել։

Տարածաշրջաններն այսուհետ չեն կարողանա ինքնուրույն հարաբերություններ հաստատել օտար երկրբների հետ եւ հմակարգել արտաքին առեւտուրը։ Իշխանության կենտրոնացումը չի վերաբերի ինքնավար տարածքներին, որտեղ ապրում են լեզվական փոքրամասնությունները։ Խոսքը Սիցիլիայի եւ Սարդինիայի մասին է, ինչպես նաեւ Վալլե դ’Աոստայի (ֆրանսալեզու), Տրենտինո ալտո-Ադիջեի (գերմանախոս), Ֆրիուլի Վենետիկ-Ջուլիայի (ֆրիուլյան եւ սլովենական լեզուներ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ