News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանը, որը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել 40 օրական երեխայի մահվան համար, համաձայն չէ առաջին ատյանի կայացրած որոշման մեջ եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբանը՝ Արամ Ասլանյանը:

«Իմ պաշտպանյալը հոսպիտալացնելուց չի հրաժարվել, ինքն իրավունք էլ չուներ հրաժարվել, եթե երեխան ուղեգրվեր իրենց հիվանդանոց, սակայն երեխան ուղեգրվել է Երեւան: Ընդունել- չընդունելու որեւէ խնդիր չի եղել, ծնողներն են ուզել, որ խորը հետազոտություն անցնի երեխան, Մարինե Հակոբյանն էլ առաջարկել է տեղափոխել Երեւան»,- ասաց Արամ Ասլանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 30 տարվա փորձ ունեցող Մարինե Հակոբյանը, քաջատեղյակ լինելով դեռեւս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած եւ հաջորդ օրն առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» բերված 40 օրական Մանեի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման եւ հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի N 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

Մանկաբույժը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ եւ այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական եւ միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մանեին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն:

Այս ամբողջը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները եւ կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանեին անզգուշությամբ պատճառված մահը:

Մարինե Հակոբյանը, ըստ պաշտպանի, շարունակում է աշխատել Հրազդանի բժշկական կենտրոնում, նա միակ մանկաբույժն է հիվանդանոցի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ