ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում հրդեհ է բռնկվել պահեստներից մեկում, որի հետեւանքով զոհերի թիվը կարող է անցնել 40-ից։ Ինչպես հաղորդում է Chicago Tribune-ը, նման մտավախություններ են հայտնում պաշտոնատար անձինք։
Պահեստը վերակահավորվել էր որպես համերգային դահլիճ, որտեղ ուրբաթ երեկոյան հավաքվում են երաժշտության սիրահարները։
Այս պահին հաջողվել է գտնել 10 զոհի մարմինները։ Մոտ 20 մարդ համարվում է անհետ կորած։