News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պենտագոնը նախատեսում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար վերանայել «Իսլամական պետության» դեմ պայքարի ԱՄՆ-ի ռազմավարությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ազգային պաշտպանության հարցերով Ռեյգանյան համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

«Մենք պատրաստվում ենք այն (ԻՊ դեմ պայքարի ռազմավարությունը) անկասկած վերանայել: Ընտրված նախագահը նշել է, որ ցանկանում է այն վերանայել»,- Politico-ին ասել է Դանֆորդը:

Նա նաեւ նշել է, որ չորեքշաբթի կհանդիպի Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչների հետ, եւ իրենց երկխոսությունը կշարունակվի մի քանի շաբաթ:

«Կան որոշ հարցեր, որոնք, հավանաբար, կառաջարկենք նոր վարչակազմին, քանի որ գոյություն ունի քաղաքական համակարգ, որի շրջանակներում է այսօր իրականացվում ռազմավարությունը»,- հավելել է Դանֆորդը:

Սակայն նա մանրամասներ չի ներկայացրել եւ նշել է, որ Թրամփի ներկայացուցիչների հետ նախ կքննարկեն դետալները, եւ վերջնական որոշումը նա պետք է ընդունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ