News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծրագրավում բոլորը կարող են սովորել, եւ սխալ է այն կարծիքը, թե դա էլիտար մասնագիտություն է, կարծում է SoloLearn ընկերության հիմնադիր Եվա Հյուսյանը։ Ըստ նրա, մենք, հայերս, մեր ծնողներից գենետիկորեն ժառանգած բացառիկ ինժեներական տաղանդ ունենք, որը դեռ չենք կորցրել, եւ դա պետք է ճիշտ օգտագործել։

«Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչու է ծրագրավորումը համարվում էլիտար մասնագիտություն: Ես պնդում եմ, որ դա ավելի շուտ առասպել է, քան իրականություն: Իմ կարծիքով ծրագրավում բոլորը կարող են սովորել: Մենք մեր ծնողներից գենետիկորեն ժառանգած բացառիկ ինժեներական տաղանդ ունենք, որը դեռ չենք կորցրել: SoloLearn հարթակի գործունեության ողջ փիլիսոփայությունն էլ հենց այդ գաղափարի վրա է հիմնված՝ բոլոր ցանկացողներին տալ հնարավորություն սովորել ծրագրավորում, բայց որ ամենակարեւորն է՝ անել դա բացառապես հաճույքով»,- ասել է SoloLearn ընկերության հիմնադիր Եվա Հյուսյանը TEDxYerevanSalon միջոցառման շրջանակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում:

Նրա կարծիքով ՏՏ միանշանակ կարող են եւ արդեն հեղաշրջում են Հայաստանի տնտեսությունը: «Հիմա իսկապես հսկայական գործ է արվում ՏՏ-ի զարգացման եւ համապատասխան մեխանիզմների կիրառման հարցում: Միակ բանը, որ ըստ իս պակասում է, դա պետական միասնական մոտեցումն է, որ կկարողանար կոնսոլիդացնել ոլորտի ողջ ներուժը: Հիմա սեփական պրոդուկտներ ստեղծելու եւ դրանք դրսում վաճառելու հսկա պոտենցիալ կա երկրում»,- հավելել է նա:

SoloLearn հիմնադիրը կարծում է, որ ապագայում ծրագրավորման հիմնարար գիտելիքները պարտադիր են լինելու բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից: Այդ պատճառով SoloLearn-ն այժմ կրթական հարթակից վերածվել է ծրագրավորման սոցիալական ցանցի, որտեղ ծրագրավորում սովորողները կարող են շփվել միմյանց հետ, հարցեր տալ եւ որ ամենակարեւորն է՝ րոպեների ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Խոսելով վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ թափ ստացած ստարտափ շարժման մասին՝ Եվա Հյուսյանը նշել է, որ լավ կլիներ, եթե ստարտափերի թիվը է՛լ ավելի լիներ:

«Կարծում եմ ստարտափերի թիվը դեռ մի հարյուրով պետք է ավելի լիներ: Իրականում ստարտափ հիմնելիս պետք չէ մտածել ձախողվելու մասին: Ողջ աշխարհում հիմնադրված ստարտափերի միայն 3%-ն է հաջողում, մնացած 97%-ը  դատապարտված են ձախողման: Դա նորմալ երեւույթ է: Պետք չէ վախենալ ձախողումից: Ձախողումը դրական փորձառություն է ձեռներեցի համար: Հաջողված 3%-ից գուցե 2%-ն էլ հետագայում դադարեն գոյություն ունենալ, սակայն այն 1% տոկոսի ստեղծած պրոդուկտը դառնում է երկրի այցեքարտ: Այսօր Skype-ը Էստոնիայի այցեքարտն է դարձել»,- եզրափակել է SoloLearn-ի հիմնադիրը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գլխամասային գրասենյակում կայացավ թվով 5-րդ՝ «իկիգաի»( Ikigai) խորագրով TEDxYerevanSalon միջոցառումը:

Սալոնի կազմակերպիչները հրավիրել էին հինգ կանանց, որոնք իրենց ոլորտներում հեղափոխական գործունեություն են իրականացնում: Միջոցառման ընթացքում իր հաջողության պատմությունով հանդես է եկել նաեւ SoloLearn ծրագրավորում սովորեցնող հարթակի հիմնադիր Եվա Հյուսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ