News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր անձի հանդեպ ներկայիս հասարակական-քաղաքական պատվերը տեսնելով, ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու որոշում կընդունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը, հասարակական պատվերը, քաղաքական իրավիճակը՝ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: «Մենք Գագիկ Ծառուկյանի հետ առանձին զրուցել ենք, որի ընթացքում ներկայացրել ենք ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշումը եւ կոչը, որ նա վերադառնա եւ կուսակցության ղեկավարի կարգավիճակում ակտիվորեն ներգրավվի քաղաքական կյանքին»,- նշեց Էնֆիաջյանը՝ շարունակելով, որ Գագիկ Ծառուկլյանն այն անհատն է, որը մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին: «Ելնելով ներկայիս հասարակական-քաղաքական պատվերից՝ կարծում եմ, որ նրա որոշումը պետք է դրական լինի»,- ընդգծել է Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը, որն անցյալ տարի քաղաքականությունից հեռացավ Սերժ Սարգսյանի խիստ քննադատությունից հետո, չի բացառել քաղաքական ասպարեզում ակտիվ գործունեությանն իր վերադարձի հավանականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են...
Ամենաշատ