News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին աջ իսրայելցիներին մեղադրել է այն բանում, որ նրանք փորձում են խափանել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության հասնելու ջանքերը:

Վաշինգտոնում Սաբանի ամենամյա համաժողովում ունեցած ելույթում, որտեղ հանդիպում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները, պետքարտուղարը նշել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության որոշ անդամներ «խորապես անհանգստացնող» հայտարարություններ են անում. «Իսրայելական գործող կառավարության նախարարների ավելի քան 50%-ը հրապարակայնորեն հայտարարել է, որ դեմ է պաղեստինյան պետությանը եւ երբեք որեւէ պաղեստինյան պետություն չի լինի»:

«Արաբական աշխարհի հետ խաղաղության առաջընթաց չի կարող լինել՝ առանց պաղեստինյան գործընթացի եւ Պաղեստինի հետ հաշտեցման: Բոլորը պետք է գիտակցեն սա: Դա է իրականությունը»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ