News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը  դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս:

Մասնավորապես՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը (02.10.2016թ.)՝ ժամը 13:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում, նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող` ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրող Շողիկ Գալստյանին, նպատակ ունենալով ոչնչացնել վերջինիս բջջային հեռախոսով կատարված ձայնագրառումները, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ. Գալստյանին և վերջինիս ձեռքից խլել «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը:

Մ. Ավագյանը դիտավորությամբ հեռախոսը հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, իսկ լրագրողին դիտավորությամբ պատճառվել է 200.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հիշյալ հանցագործությունները կատարելու համար Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տպել
Ամենաշատ