News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարեցները հիմնականում երիտասարդներին անբարոյական են համարում։ Ինչու է այդպես՝ որոշել են պարզել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի մասնագետները, փոխանցում է Informing–ը։

Ռուս գիտնականները սոցհարցում են անցկացրել, որին մասնակցել են ոչ միայն Ռուսաստանում, այլև Մեծ Բրիտանիայում, Կանադայում ու ԱՄՆ-ում բնակվող տարբեր տարիքի մարդիկ։

Բոլորին խնդրել են որոշակի հորինված իրավիճակում փրկել մեկ մարդու, պահպանելով սեփական հեղինակությունը, կամ էլ փրկել բազմաթիվ մարդկանց, բայց կատարելով անբարո արարք։

Փորձը ցույց է տվել, որ երիտասարդներն ավելի հաճախ են զոհաբերել բարոյականությունը հանուն մեծաթիվ մարդկանց փրկության։

Իսկ տարեցները, հակառակը, ընտրում էին առաջին տարբերակը, մտահոգվելով իրենց հեղինակության մասին։

Փորձը ցույց է տվել, որ տարիքային խմբերի տեսակետներում ամենամեծ խզումը ռուս մասնակիցների շրջանում է դիտարկվում։ Մյուս երկրներում ցուցանիշները գրեթե նույնն էին։

Մասնագետների կարծիքով՝ ամեն ինչ բացատրվում է դաստիարակությամբ։ Բացի դրանից, բարոյական սկզբունքներն ու կանոնները մշտապես փոխվում են՝ հարմարվելով հասարակական կարծիքին, ինչի  հետևանքով սերունդները սկսում են ավելի վատ հասկանալ իրար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ