Samsung ընկերության նախկին ինժեներների խումբը Opus One «խելացի» հովանոց է ստեղծել: Փողոց դուրս գալուց առաջ տերը պետք է ցնցի դրա բռնակը, իսկ համապատասխան գույնի ինդիկատորը՝ կանաչ կամ կարմիր, ցույց կտա վատ եղանակ է, տեղատարափ անձրեւ, թե պարզ արեւոտ օր: Այս մասին հայտնում է Engadget-ը:
Opus One-ը, որը միանում է Bluetooth-ի միջոցով, ունակ է նաեւ տեղեկացնել զանգերի եւ հաղորդագրությունների մասին: Իսկ եթե օգտատերը սմարթֆոնը մոռանա կամ դրանից շատ հեռանա, «խելացի» հովանոցը այդ մասին կհայտնի բռնակի թրթռոցով:
Opus One-ը ներսարված մարտկոց չունի. սարքը սնվում է AAA 4 մարտկոցներից: Չափավոր օգտագործման դեպքում դրանց լիցքը կբավականացնի գրեթե մեկ տարի, հայտնել են այն ստեղծողները: