News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 25՝ ժամը 14։20-ին, շտապօգնության  6–րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել։ Շտապօգնության 61–րդ խումբը կանչով մեկնել է Մանանդյան 22 շենքի բակում գտնվող առանձնատներից մեկը, որտեղ կնոջ դիակ կար՝ աջ ազդրին կտրած–ծակած վերքով։

Ոստիկանները Մանանդյան 22 տանը, անկողնում հայտնաբերել են 37–ամյա Ալինա Մաղաքյանի դին։ Արմավիր քաղաքում հաշվառված Մաղաքյանը Մանանդյան 22 տանն ապրում էր վարձով։ Նույն հիմունքով այդտեղ ապրում էին մի քանի հոգի եւս։ Դեպքին ականատես վկաներ չեն հայտնաբերվել։ Շտապօգնություն զանգողը եղել է տան տերը, որը ժամը 14։10–ի սահմաններում մտել է Մաղաքյանի սենյակ ու տեսել արնաքամված վարձակալին՝ անկողնում անշարժ պառկած։

Ոստիկանության քրեագետները պարզել են, որ Ալինա Մաղաքյանը մահացել է նոյեմբերի լույս 25–ի գիշերը՝ ժամը 2։30–ի սահմաններում։ Դեպքի վայրի եւ հարակից շինությունների մանրակրկիտ ուսումնասիրությամբ տան պատերին հայտնաբերված արյան հետքերը քրեական հետախույզներին հուշում էին, որ Մաղաքյանը դանակահարվել է ոչ թե իր, այլ մեկ ուրիշ սենյակում։ Գործում այս եւ մի շարք այլ էական հանգամանքների համակցությամբ ու վերլուծությամբ Շենգավիթի ոստիկանները կատարվածի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ ձեռք բերեցին։

«Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ մահացածի եւ նույն շենքի բնակիչ ոմն Արամի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ»,–ասաց ավագ օպերլիազոր Սերգեյ Մամիկոյնանը։

Շարունակված հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզեցին ոմն Արամի ինքնությունը, նրա ու Մաղաքյանի հարաբերությունների որոշ հանգամանքներ, դեպքի ժամանակ նրա գտնվելու վայրը եւ այլն։ Մանանդյան 22 տանը վարձով ապրող 34–ամյա Արամ Մնացականյանը հաշվառված է Արտաշատի Շահումյան փողոցի թիվ 2 տանը։ Ոստիկանները տեղեկություններ ունեին, որ նա դեպքից հետո գնացել է Արտաշատ։ Տեղեկությունները ճիշտ էին։

«Կապ ենք հաստատել Արամ Մնացականյանի ընտանիքի անդամների եւ հարազատների հետ՝ բացատրական աշխատանքներ կատարելու նպատակով, որի արդյունքում Արամ Մնացականյանը նույն օրը երեկոյան ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք»,–ավելացրեց Սերգեյ Մամիկոնյանը։

Նախկինում կողոպուտի նպատակով դատապարտված Արամ Մնացականյանը տեսախցիկի առաջ ներկայացրեց նոյեմբերի լույս 25–ի գիշերն իր սենյակում կատարվածը։

«Ժամը 2–ի, 3–ի կողմերն էր, Ալինան բարձրացավ վերեւ։ Ես էլ էի խմած, ինքն էլ։ Խանդի տեսարան էր սարքում միշտ։ Էսպես, կռվեցինք իրար հետ, ես խփի իրա ոտին դանակով։ Հետո դրանից հետո օգնություն ցույց տվեցի։ Ինքը իջավ ներքեւ, ես մնացի տանը։ Առավոտը իմացա, որ մահացել ա»,– պատմել է Մնացականյանը։

Արամ Մնացականյանը դեպքը մանրամասնեկ է նաեւ նոյեմբերի 26–ին տեղի ունեցած քննչական փորձարարության ժամանակ։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Արամ Մնացականյանին էլ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի 2–րդ մասի 14–րդ կետի հատկանիշներով՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է տուժողի մահ։ Նրա նկատմանբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ