News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի մեջ ոչ մի անսպասելի բան չկա: Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ Ծառուկյանը կարող է վերադառնալ՝ երբ ցանկանա:

Ի պատասխան հարցին՝ արդյոք ի վիճակի՞ է Ծառուկյանը քաղաքական կյանք վերադառնալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի քննադատական հայտարարությունից հետո, Դաշնակցություն խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Դա Գագիկ Ծառուկյանի գործն է, նա պետք է որոշի: Կարծում եմ՝ մենք այն փուլը պետք է անցած համարենք, երբ որեւէ մեկը պետք է որեւէ մեկից թույլտվություն խնդրի: Եվ ես դա մեր մեծ ձեռքբերումն եմ համարում»: Ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ պետք է ազատ եւ ինքնուրույն որոշումներ ընդունի, հավելեց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ