News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Եվրամիության միջեւ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կառուցողական են, բայց դեռ բաց հարցեր են մնում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար   դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով, բանակցությունների հաջորդ փուլը կկայանա դեկտեմբերի 9-ին Երեւանում։ «Մենք բանակցությունների լավ փուլ ենք անցկացրել, մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեկ ամսից նոր կկարողանամ ասել, թե որտեղ ենք գտնվում ու համաձայնագիրը կնքելու ինչ հեռանկարներ կան։ Բայց մենք բավականին լավատեսաբար ենք տրամադրված բանակցությունների արդյունքների հարցում»,- նշել է Պյոտր Սվիտալսկին։

Այն հարցին, թե մոտավորապես երբ կստորագրվի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, դեսպանը պատասխանել է․ «Եկեք այդ մասին խոսենք բանակցությունների հաջորդ փուլից հետո։ Ես հիշում եմ,  նախարար Նալբանդյանը հայտնեց, որ եւս 2 փուլ կարող է անհրաժեշտ լինել։ Բանակցությունների հիման վրա ես կարող եմ ասել, որ ապագա համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են։ Այդուհանդերձ, դեռ կան բաց հարցեր, հետեւաբար, կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ջանքեր»։

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտնել էր, որ հնարավոր է գալիք տարվա առաջին եռամսյակում կհաջողվի ավարտել Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ