News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Պակիստանը «Հյուսիս- Հարավ» գազամուղի սակագների հարցով մոտ են փոխզիջման, համաձայնագիրը կնքվելու է մինչեւ տարեվերջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինը, որը Կարակասում է գտնվում ռուսական պատվիրակության կազմում, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իմ գնահատականներով, կողմերը մոտ են նրան, որ մինչեւ տարեվերջ փոխզիջում գտնեն,- ասել է նա,- Ըստ միջկառավարական համաձայնագրի՝ շինարարության համար կոմերցիոն համաձայնագրերի ստորագրումը պետք է կայանա մինչեւ տարեվերջ»։

Սենտյուրինը ճշգրտել է, որ հիմնական հակասությունն այն է, որ պետք է ապացուցել, որ սակագնի հայտարարված մակարդակը տնտեսապես հիմնավորված է։ «Պակիստանյան կողմը շատ բծախնդիր  է։ Վերլուծվում է տեխնոլոգիական կորուստների ծավալը, գազի ծավալը, որը գործածվելու է սեփական կարիքների համար,- պարզաբանեց փոխնախարարը,- Այդ ցուցանիշները նրանք համեմատում են լավագույն համաշխարհային անալոգների հետ, վերլուծվում է տեխնիկական բազան»։ Նրա խոսքով Պակիստանում այս առթիվ ստեղծվել է հատուկ սակագնային հանձնաժողով, որի մեջ ներառված են Ֆինանսների, Արդարադատության ու այլ պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչները։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում 2018-ից սկսած մոտ 3․5 տոննա հեղուկացված բնական գազ Հնդկաստան մատակարարելու մասին։ «Ըստ ծրագրի՝ մատակարարումները պետք է սկսվեն 2018-ից ՝ տարեկան մոտ 3․5 մլն տոննա ծավալով, բայց այս հարցում անընդհատ ճշգրտումներ են լինում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ