News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է համակարգված աշխատել՝ ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու եւ Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում: Այս մասին, Վաշինգթոն կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում, դեկտեմբերի 5-ին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ Ամերիկայի հայկական համագումարի եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ հարությունյանը նրանց հետ քննարկել է համահայկական նշանակության եւ Արցախին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները: Ա. Հարությունյանը կարեւորել է երկու կազմակերպությունների դերակատարումը Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման եւ իրազեկվածության բարձրացման գործում:

Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու եւ Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:

Վարչապետն այնուհետեւ մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցում էին նաեւ հոգեւոր դասի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ օտարերկրյա հյուրեր: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին՝ կարեւորելով նրա այցը Սփյուռքում եւ ԱՄՆ պետական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Վարչապետն իր ելույթում համառոտակի ներկայացրել է ԼՂՀ պետականաշինության, տնտեսության զարգացման եւ անվտանգության ապահովման գործընթացները: Նա ընդգծել է Արցախի զարգացման եւ միջազգային ներկայացվածության գործում Սփյուռքի բացառիկ մասնակցության նշանակությունը՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով հնարավորինս աջակից լինել հայրենիքի խնդիրների լուծմանը:

Ա. Հարությունյանը նաեւ պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, պաշտպանության համակարգին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ այլ ոլորտների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ