Ղազախստանի Ակտոբե քաղաքի նավթավերամշակող գործարանի շրջանում հատուկ գործողություն է ընթանում, հայտնում է Tengrinewws.kz–ը՝ վկայակոչելով Տեղեկատվության եւ հաղորդակցման նախարարությանը։
«Այս պահին Ակտոբեում Ղազախստանի ազգային անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացնում։ Միջոցառումն ընթանում է նավթավերամշակող գործարանի շրջանում, իսկ ձերբակալություններն ընթանում են քաղաքի տարբեր մասերում։ Երբ հատուկ գործողությունն ավարտվի, Ազգային անվտանգության կոմիտեն լրացուցիչ տեղեկություն կտա»,– ասել է նախարարության մամուլի քարտուղար Արսեն Բեկթասովը։