News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի ելույթը, որում նա հիշատակել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին:

Նրա խոսքով՝ Փաուերի նշումը անհրաժեշտ է դիտարկել Հոլոքոսթի տեղեկացվածության մեծացման ուղղությամբ Էլի Վիզելի ջանքերին տուրք տալու ենթատեքստում: «Եվ, իհարկե, նրա նշումը չի վկայում վարչակազմի քաղաքականության որեւէ փոփոխության մասին»,- հայտարարել է Թոները Վաշինգթոնում կայացած ճեպազրույցում:
Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ վարչակազմը չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, Թոները նշել է, որ նախագահը, ներկայիս վարչակազմը, ինչպես, ի դեպ, նաեւ նախորդը, բազմիցս ընդունել է այն փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1,5 մլն հայեր սպանվել են կամ մահվան են ուղարկվել: ԱՄՆ-ը նաեւ տեղի ունեցած փաստի ամբողջական եւ բացահայտ ընդունման կոչ է անում: «Մեր քաղաքականությունն այսպիսին է մնում: Ես չեմ ուզում տերմիաբանության մեջ խորանալ կամ՝ թե մենք ինչպես ենք այդ իրադարձությունները հիշատակել»,- հավելել է Թոները:
Պետքարտուղարության ներկայացուցիչը չի պատասխանել հարցին՝ արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունները ազդո՞ւմ են «ցեղասպանություն» բառն արտաբերելու վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ