News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այն անհատն է, որը հաստատ երկրի քաղաքական լանդշաֆտին պետք է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, որը 2015-ի փետրվարին քաղաքականությունից Ծառուկյանի հեռանալուց հետո կուսակցության շարքերը լքել էր:

    
Ի պատասխան մեր հարցին՝ Հայաստանի քաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանի վերադարձը ի՞նչ կփոխի, պատգամավորը նշեց. «Ցավոք, Հայաստանի քաղաքական կյանքում շատ բան է կախված անհատներից, բայց չեմ կարծում, որ շատ բան կփոխվի: Ի՞նչ փոխվեց, երբ նա հեռացավ: Եվ ի՞նչ է փոխվում, երբ որ նա վերադառնում է»:
Պատգամավորն այնուհետեւ շարունակեց՝ ասելով, որ Գագիկ Ծառուկյանը խարիզմա ունի, «վերջապես՝ նրան որպես անհատականություն են սիրում»: «Չեմ կարծում, որ նա քաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն կունենա, բայց նա ազդեցության իր ոլորտն ունի: Մեր հայրենիքը մեծ սիմֆոնիկ նվագախմբի է նման, որտեղ տարբեր կատարողներ կան: Թող ոչ ոք մտքով չանցկացնի, որ սիմֆոնիկ նվագախմբում ամենափոքր գործիքով երաժիշտը կարեւորություն չունի»,- ասաց Արագած Ախոյանը՝ հավելելով, որ երբ Ծառուկյանը հեռացավ, երեւան եկան տարբեր նորաթուխ քաղաքական ուժեր, որոնք փորձեցին լրացնել թվացյալ թափուր տեղը: «Բայց հիմա, կարծում եմ, դարձյալ վերադասավորումներ կլինեն, քանի որ ընտրազանգված կա, որը Ծառուկյանի հետեւից է գնում: Այսօր այդ թվացյալ բաց տարածությունը կվերաձեւավորվի, իսկ նորաթուխ խաղացողների մոտ բազմաթիվ խնդիրներ կառաջանան»,- ամփոփեց Արագած Ախոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ