News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի հետ դաշինք կազմելու քննարկումներ այս պահին չկան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել էէ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Դաշնակցությունը» մեր կոալիցիոն գործընկերն է եւ «Դաշնակցությունը» նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ մենք ենք հայտնել: Չի բացառվում, որ քաղաքական  կոնսուլտացիաներ լինեն նաեւ մեր միջեւ: Եթե կլինի նման ցանկություն քաղաքական ուժերի կողմից մենք կողմ ենք: Բայց նման որոշում դեռ չկա»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ՀՀԿ ցուցակը գլխավորելուն, նա ասաց. «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է: Դա արդեն հուշում է, որ նա է գլխավորելու ցուցակը: Խորհրդի նիստին կորոշվի, բայց Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է եւ որեւէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը»:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ՀՀԿ անդամակցությունը բացասաբար է ազդել իր վարկանիշի վրա, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ դա ժամանակավոր բնույթ կկրի. «Ընդհանրապես մեր իրականության մեջ հանրության հավատը ավելի բարձր է անկուսակցական գործիչների նկատմամբ, առավել եւս վարչապետի պոստում: Երբ վարչապետն անկուսակցական է, քաղաքացիական հասարակությունը կամ այլ կուսակցություններից անդամներ նրան ավելի շատ են հավատում: Երբ որևէ գործիչ անդամակցում է որևէ կուսակցության, հավատը նվազում է, իսկ նրանք մեր քաղաքացիներն են»:

Նրա խոսքով, Կարեն Կարապետյանը իրականացնում է ՀՀԿ-ի ծրագրերը. «Բնականաբար կառավարության ծրագրերը բխում են ՀՀԿ-ի, Հանրապետության նախագահի նախընտրական ելույթներից, դրա համար ավելի հեշտ կլինի այդ ծրագրերը իրականացնել: Ինձ թվում է, այս իրավիճակում բոլոր քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդիկ պետք է վերջիվերջո որոշեն իրենց կուսակցական պատկանելիությունը: Դա իմ անձնական կարծիքն է: Իսկ ինչ մնում է իմիջի իջելուն կամ բարձրանալուն, դա շատ արագ կարող է փոփոխվող լինել եւ աշխատանքի իրականացման արդյունքում հանրությունը տա իր գնահատականը: Ինձ թվում է այդ ժամանակավոր կորուստը, որն նաեւ նկատել է վարչապետը, շատ արագ վերականգնվող են»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ