News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

․Սեւանա լճում ձկնորսության արգելքը գործելու է դեկտեմբերի 1-ից 25-ը ու հունվարի 7-ից 20-ը։ Այս մասին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում դեկտեմբերի 7-ին ասել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Արգելքը վերաբերում է ոչ միայն սիգին, այլեւ ձնկերի մյուս տեսակներին ու խեցգետնին, հիշեցրել է նախարարը։

Արգելքը սահմանվել է միայն նրա համար, որ ապահովվի ձկների բնական վերարտադրությունը, հավելել է նա։

Նախարարության բնապահպանական տեսչությունը ու ոստիկանությունը ռեյդեր են իրականացնում լճում ու ստուգումներ՝ ամբողջ երկրում։ Առայժմ գտել են 440 հատ ձուկ։

«Հասկանալի է, որ մարդիկ ձգտում են ամեն գնով փող աշխատել։ Բայց լճի հարակից  եւ հատկապես մի քանի առափնյա բնակավայրերի բնակիչներին ես կոչ եմ անում ժամանակավորապես հրաժարվել դրանից։ Քանի որ հիմիկվա մեկ ձուկը ՝ ապագա 100-200 ձուկն է։ Մենք ուզում ենք գոնե 60-70 տոկոսով ապահովել ձկների նորմալ վերարտադրությունը»,- հայտնել է նախարարը։

Պետք է ոչ միայն պահպանել ձկների պաշարները, այլեւ վերանայել դրանց գնահատումը։ Հիմա համարվում է, որ լճում սիգի պաշարները 500 տոննայի են հասնում, բայց որսագողները տարեկան 1500-1600 կգ ձուկ են որսում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ