News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը մտադիր է դատի տալ Gazeta Wyborcza  պարբերականին՝ իր հասցեին թերթի սիստեմատիկ զրպարտանքի համար։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բարդուղեմեոս Միշչեվիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Gazeta Wyborcza թերթում ազգային պաշտպանության նախարարի հասցեին սիստեմատիկ զրպարտանքի ու Լեհաստանի անցյալն ու խորհրդային կառավարական ապարատը պաշտպանելու նպատակով ապատեղեկատվություն տարածելու կապացկությամբ  տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար  Անտոնի Մաչերեւիչը դատի է տալիս Gazeta Wyborcza պարբերականին»,- ասվում է գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ։ Խոսքը նախեւառաջ չորեքշաբթի Gazeta Wyborcza –ում տպագրված տեքստի, նաեւ այդ նույն թեմայով Տոմաշ Պյոնտեկայի մյուս տեքստերի մասին է, որոնց բովանդակությունը մենք բազմիցս հերքել ենք»,- պարզաբանում է հայտարարությունը։

Տոմաշ Պյոնտելը Gazeta Wyborcza թերթում մի շարք հոդվածներ է հրապարակել Մաչերեւիչի ու Լեհաստանի ազգային հանրապետության ժամանակ անվտանգության ծառայության գաղտնի աշխատակից Եժի Լուշնեյի բիզնես կապերի մասին։ Լեհաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ նախարարը երկար տարիներ ոչ մի կապ չունի Լուշնեյի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ