News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Twitter ընկերության գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Ջեք Դորսին աննախադեպ է կոչել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ սոցցանցում միկրոբլոգը վարելու ձեւը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով USA Today պարբերականը:

Twitter-ն իր նախընտրական արշավում օգտագործած Թրամփը հիմա էլ այն «թվային ամբիոնի» է վերածել՝ իր ծրագրերի մասին հայտարարելու, միլիոնավոր անօրինական ձայների առիթով պահանջներ ներկակացնելու, իր նախագահական օդանավի բարձր արժեքի համար Boeing-ին քննադատելու եւ այլնի համար:

«Ես նախկինում երբեք նման բան չեմ տեսել: Մենք, անկասկած, դեպի աշխարհ ենք շարժվում, որտեղ բոլոր իրադարձություններն աչքի առաջ են, եւ մենք իրական ժամանակով հետեւում ենք դրանց եւ քննարկում»,- հայտարարել է Դորսին:

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Թրամփը հայտարարել էր, որ սոցիալական ցանցերը թույլ են տալիս զգալիորեն ավելի արագ արտահայտել իրեն, քան լրագրողները կամ պաշտոնական հաղորդագրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ