Արտոնագրի խախտման հետ կապված ամերիկյան Apple կորպորացիայի հետ դատական գործով ԱՄՆ գերագույն դատարանը հարավկորեական Samsung ընկերության օգտին վճիռ է կայացրել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Այսպիսով, Գերագույն դատարանը չեղարկել է վերաքննիչ դատարանի վճիռը, որը Samsung-ին պարտավորեցրել էր 399 մլն դոլար վճարել Apple-ին՝ iPhone-ի արտաքինին նման դիզայն օգտագործելու համար:
2012 թվականին դատարանը Samsung-ին պարտավորեցրել էր Apple-ին 930 մլն դոլար վճարել՝ արտոնագիրը խախտելու համար: Samsung-ը մի քանի բողոք էր ներկայացրել՝ փորձելով նվազեցնել տուգանքի գումարը: