News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ակադեմիայի դիմորդների թիվը կտրուկ կրճատվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ օրինագծի ընդունմամբ կխթանվի Ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունելությունը: «Ներկայիս օրենքի կիրառման ընթացքում որոշակի խնդիրներ են ծագում միջին եւ ցածր օղակների թափուր տեղերի լրացման աշխատանքներում»,- մտահոգություն հայտնեց Եղիազարյանը: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներին գումար վճարվի, ինչը հաստատությունը գրավիչ կդարձնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ