News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոլորին անհանգստացնում են Հայաստանի ժողովրդագրական գործընթացները, իսկ «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագիծը հարկադրված քայլ է: Այս մասին դեկտեմբերի 8-ին՝ ԱԺ-ում օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Եթե բոլոր սահմանափակումները հանենք, եւ ոստիկանությունը հնարավորություն ունենա ոչ մասնագիտական կրթությամբ մարդկանց ընդունել, չե՞ք կարծում, որ նրանց համար առանձին փորձաշրջան է պետք, վերապատրաստման այլ դասընթացներ, այլ ծրագրեր: Չարժե՞ արդյոք այսպիսի դրույթ ներառել այս օրենքի մեջ»,- հարցրեց Ջհանգիրյանը:
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ընդգծեց, որ նշված օրինագիծը նախատեսում է 6-ամսյա փորձաշրջան՝ վերաորակավորման համար: «Խոսքը միայն միջին եւ կրտսեր կազմի մասին է: Ինչ վերաբերում է ոչ մասնագիտական կրթությամբ մարդկանց ուսուցմանը առանձին ծրագրերով, ապա այդպես էլ նախատեսված է: 6-ամսյա փորձաշրջանից բացի, նրանք նաեւ պրակտիկա կանցնեն տեղերում: Եվ միայն դրանից հետո կորոշվի նրանց հետագա ծառայության հարցը»,- ամփոփեց Եղիազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ