News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մինչեւ իշխող Հանրապետական կուսակցության կրծքանշանը ստանալն էլ նրա ներկայացուցիչն էր: Այս մասին դեկտեմբերի 8-ին՝ «Եվրասիական եւ եվրոպական ուղղությունների միջեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: 

Նրա խոսքով՝ լինելով անկուսակցական պաշտոնյա, Կարապետյանը ժողովրդի մեծ վստահությանն էր արժանացել, սակայն ի ակզբանե պարզ էր, որ նոր վարչապետը ներկայացնում է ՀՀԿ-ի շահերը: «Հանրության շրջանում այնպիսի մարդու սուր անհրաժեշտություն կար, որին կարելի կլիներ հավատալ, հետեւաբար քաղաքական ասպարեզում Կարապետյանի հայտնվելը այդպիսի բուռն արձագանքի տեղիք տվեց»,- հավելեց փորձագետը;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ