News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալ Թրամփը աշխատանքի նախարարի պաշտոնն առաջարկել է արագ սննդի ոլորտի խոշոր բիզնեսմեն Էնդի Փազդերին, հայտնում է Reuters-ը:

Թրամփը, մասնավորապես, ձեռնարկատիրոջը գովաբանել է «աշխատողների (իրավունքների) համար մեծ պայքարի» համար: «Նա փոքր բիզնեսը կփրկի ոչ պիտանի կանոնների ծանր բեռից, որոնք դանդաղեցնում են աշխատատեղերի թվի եւ աշխատավարձի մեծացումը»,- նշել է հանրապետականը:

Փազդերն, իր հերթին, համաձայնել է Թրամփի այն կարծիքին, որ «կառավարության ճիշտ քաղաքականությունը կարող է բերել աշխատատեղերի թվի մեծացման եւ ամերիկացի աշխատողի աշխատավարձի բարձրացման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ