News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոլոր նրանք, ովքեր ուժի կիրառումը դիտարկում են որպես միակողմանի առավելությունների հասնելու հնարավորություն, պետք է խստորեն զգուշացվեն, որ դա զրոյական արդյունքով խաղ է: Այս մասին, դեկտեմբերի 8-ին, Համբուրգում ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդի նիստում իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք գնահատում ենք ԵԱՀԿ ղեկավարությունը ստանձնելուց ի վեր գերմանական նախագահության նվիրվածությունը երկխոսությանը եւ համագործակցությանը: Եվրոպական անվտանգության առկա մարտահրավերներին դիմագրավելու համար առավել քան կարեւոր է երկխոսությանը նոր ոգի հաղորդելը: Հակամարտությունները կանխարգելելու եւ վստահություն կառուցելու իր պատմական հանձնառությամբ ԵԱՀԿ-ն պետք է հիմնական հարթակ հանդիսանա անվտանգության տարբեր մոտեցումները եւ ընկալումները հաշտեցնելու համար: Ի վերջո այս կազմակերպության գոյության իմաստն է՝ թույլ չտալ Եվրոպայում նոր պատերազմ:

Այդ նպատակով էր, որ գործող նախագահը առաջատար դեր ստանձնեց՝ խրախուսելու երկխոսությունը սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ: Հայաստանը մշտապես անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ բարելավված համաձայնությունների ջատագով է եղել, որոնք միտված են ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության եւ կանխատեսելիության ավելացմանը եւ հիմնված են զսպման եւ ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ներգրավվելու սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ՝ այդ սկզբունքների վրա հիմնված բանակցություններում:

Սպառազինությունների վերահսկման ռեժիմների հիմնական նպատակը ուժի կիրառման բացառումն է: Ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում մարտահրավեր է ԵԱՀԿ տարածաշրջանի անբաժանելի անվտանգությանը, քանի որ այն կարող է խարխլել ընդհանուր հանձնառությունների եւ հիմնարար արժեքների հիմքը: Ուժի կիրառումը կարող է լուրջ վնաս հասցնել խաղաղ կարգավորման գործընթացներին: Բոլոր նրանք, ովքեր ուժի կիրառումը դիտարկում են որպես միակողմանի առավելությունների հասնելու հնարավորություն, պետք է խստորեն զգուշացվեն, որ դա զրոյական արդյունքով խաղ է, որը կարող է կործանել այն ամենն, ինչ ձեռք է բերվել երկար տարիների բանակցությունների միջոցով՝ լրջորեն վնասելով կողմերի միջեւ կամուրջներ կառուցելուն ուղղված հետագա ջանքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ