News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ճիշտ կլինի, եթե Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններն իրականացվեն, իսկ հետո հնարավոր լինի քայլ առ քայլ առաջ գնալ: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար, «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդներից Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով՝ այստեղ երկարատեւ աշխատանքի կարիք կա: «Եվ, հնարավոր է, որոշ հարցերում համաձայնությունները չեն իրականացվի: Հնարավոր է՝ ժամանակ գա, երբ համաձայնությունների իրականացումը շարունակվի բանակցությունների վերականգնմանը զուգահեռ, բայց, իմ կարծիքով, հայկական կողմից այժմյան դիրքորոշումը ճիշտ է»,- ընդգծեց Շահգելդյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն դեկտեմբերի 8-ին հայտարարություն են ընդունել: Նրանք Երեւանին եւ Բաքվին կոչ են արել հարգել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համատեղ հայտարարություններում արտացոլված համաձայնությունները:

«Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կամիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակության իրականացման գործում։ Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկության հարցում։ Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միասին»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ