News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց, որ  ինքը նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ է, իսկ Դավթյանը՝ ներկա։

«Ես նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ եմ, Դուք էլ՝ ներկա, ինչի՞ եք հրաժարվում, ինչի մենք լա՞վն ենք եղել....»,-ասաց Գիմիշյանը։

Նշենք, որ բանավեճը գալիք խորհրդարանական ընտրություններին թեմայով էր։ Գիմիշյանն էլ պնդում էր, որ  եւ ընդդիմադիր եւ իշխանական թեւը ձեւավորում է Սերժ  Սարգսյանը, արդար ընտրություններ չեն անցկացվում եւ այդ դեպքում մասնակցությունը կլինի հանցագործություն։

Անդրադառնալով Վանաձորում ստեղծված իրավիճակին, որ  Վանաձորի ավագանու ընդդիմադիր դաշինքը բոյկոտում է նիստերը՝ համարելով, որ  Մամիկոն Ասլանյանն ընտրված քաղաքապետ չէ, Գիմիշյանն ասաց.

«Ովքեր ընտրել են, բոլորն էլ իշխանությանն են, պատահական չէ, որ Վանաձորում իբր հանկարծակի ինչ-որ մեկը դավաճանեց, չքվեարկեց... «Հանրապետականին» իրենք ընտրեցին, իրենք էլ հանձնեցին իշխանությունը «Հանրապետականին», շատ սիրուն տեխնոլոգիա է խաբելու, լավ էլ ստացվել է։ Կարծում եք, որ նոր Սահմանադրությա՞ն հիմքերով այսպիսի բան հաջողվեց։ Իշխանությունը չորս մասով հավաքվել է այնտեղ, չորս մասով ձայն է հավաքել, հետո միացել են «Հանրապետականին», էնտեղ ընդհանրապես ընդդիմություն չկա»։

Տպել
Ամենաշատ