News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետարանի տրանսպորտային դեպարտամենտի եւ ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գծով  ղեկավար Մաքսիմ Լիկսուտովին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մ. Լիկսուտովը Վահան Մարտիրոսյանին է ներկայացրել Մոսկվայում վերջին 5 տարիներին տրանսպորտի ոլորտում իրականացված աշխատանքները։ Նա մանրամասնել է երթեւեկության նոր ցանցի գործարկման,  միասնական տոմսի գաղափարի ներդրման,  տաքսիների լիցենզավորման կարգի,  ուղեւորափոխադրումների կազմակերպման,  տարբեր տրանսպորտային միջոցների համակցման, թրեկերներում  «GPS»  համակարգերի կիրառման իրենց փորձը։ Նշվել է, որ այս ամենի արդյունքում նվազել են խցանումները,  պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարները:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հանդիպման ընթացքում Վ. Մարտիրոսյանը եւ  Մ.  Լիկսուտովը  խոսել են նաեւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի, ինտերակտիվ քարտեզների, ճանապարհների նախագծման, դրանց մաքրման եւ պահպանման, կապալառուների հետ աշխատանքի եւ մի շարք այլ հարցերի շուրջ։

Այնուհետեւ նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է  Մոսկվայի Ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոն, որտեղ  ծանոթացել է, թե ինչպես են իրական ժամանակի մեջ կազմակերպվում տրանսպորտի կառավարման  աշխատանքները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ