News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ին Կիեւում կայացել է հայկական խաչքարի բացման եւ օծման արարողություն՝ նվիրված ուկրաինացի եւ հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին:

Խաչքարի օծումը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի եպիսկոպոս Մարկոս Հովհաննեսյանը: Այս մասին հայտնել է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը:

Բացման արարողությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Գոլոսեեւյան շրջանային վարչակազմի նախագահ Նատալյա Բոնդարը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, Ուկրաինայի Ռադայի ժողովրդական պատգամավորներ, Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավորներ, Ուկրաինայի Ուղղափառ, Հունակաթոլիկ եւ Հռոմեակաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի հայտնի հասարակական գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ