News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բրիտանական լրատվամիջոցներին ցնցել է այն շան պատմությունը, որին բերել էին հիվանդանոց՝ մահացող տիրոջը հրաժեշտ տալու։

Daily Mail, Mirrow ու The Sun պարբերականները հրապարակել են ամերիկացու ու նրա սիրելի շան վերջին հանդիպման մասին պատմությունը, հայտնում է Gazeta–ն։

Քալիֆորնիայի երիտասարդ բնակիչ Ռայան Ջեսսենը անցած ամիս դժգոհում էր գլխացավերից, սակայն հոսպիտալացումից հետո պարզվել է, որ նրա ուղեղում արյան զեղում է եղել։ Հիվանդությունը կյանքի հետ անհամատեղելի էր։

Երիտասարդի մտերիմները հավաքվել էին՝ նրան հրաժեշտ տալու, բժիշկները թույլ էին տվել, որ նրա սիրելի շանը՝ Մոլիին էլ բերեն։

«Հիվանդանոցի անձնակազմի թույլատվությամբ մենք մեզ հետ բերեցինք եղբորս սիրելի շանը, որպեսզի Մոլին իմանա, որ իր տերն այլեւս տուն չի վերադառնալու»,- գրել էր Ռայանի քույրը՝ Միշել Ջեսսենը Ֆեյսբուքում։

Շան եւ տիրոջ հուզիչ հրաժեշտը տեսագրվել էր ու հրապարակվել սոցցանցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ