News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը 150 մլն եվրո կծախսի ներգաղթյալներին հայրենիք վերադարձնելու ծրագրի համար:

Նոր ծրագրի մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Գերդ Մյուլլերը հայտնել է Augsburger Allgemeine-ի հետ հարցազրույցում: Փախստականի կարգավիճակ չստացած միգրանտներին օգնելու համար երկիրը տարեկան 50-ական մլն եվրո կծախսի, նաեւ նրանց համար, որոնք ինքնուրույն որոշել են հայրենիք վերադառնալ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Օգնությունից կարող են օգտվել Իրաքի, Աֆղանստանի եւ բալկանյան երկրների ներգաղթյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ