News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակում հայկական կողմի դիրքորոշումը հետեւյալն է՝ նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարմանը զուգահեռ ռեալ բանակցությունների վերականգնումը ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: 

Նա հիշեցրեց, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո խոսքը ոչ թե բանակցությունների մասին էր, այլ դրանց վերականգնման համար պայմանների ապահովման: «Դա նշանակում էր շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների բացահայտման համապատասխան մեխանիզմների տեղակայում: Ցավոք, դա չի արվել: Եվ մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը ճիշտ է հայտարարել, որ նախ անհրաժեշտ է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարել: Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել, իսկ դրանից մեկ ժամ հետո շփման գծում խախտել հրադադրի ռեժիմը»,- հարց հնչեցրեց Մելքումյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Ալիեւի հանցավոր ռեժիմը ամեն ինչ անում է սեփական հասարակության ուշադրությունը շեղելու համար: «Բնական է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է արդյունք ցույց տալ, բայց մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ սա ոչ մի արդյունքի չի հանգեցնի»,- հավելեց Միքայեօլ Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների վերջին հայտարարությունը Երեւանին ու Բաքվին կոչ են անում հարգել այն համաձայնությունները, որոնք արտացոլված են մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ հայտարարություններում։ «Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կամիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակության իրականացման գործում։ Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկության հարցում։ Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միասին։ Մենք կցանկանայինք կրկնել մեր կոչը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներին՝ դրսեւորել ճկունություն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ընթացիկ աշխատանքային առաջարկների հիմքով  դեպի կայուն կանոնակարգում առաջ շարժվելու հաստատուն նպատակով։ Եթե չհաջողվի առաջընթացի հասնել բանակցություններում, բռնության վերականգնման հեռանկարները միայն կաճեն, ու կողմերը դրա համար ամբողջական պատասխանատվություն կկրեն»,- հայտնել են պատվիրակությունների ղեկավարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ