News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիբանանում Հայաստանի Հանրապետության եւ Նորվեգիայի Թագավորության դեսպանությունների համագործակցությամբ դեկտեմբերի 8-ին, ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ նորվեգացի բեւեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառմանը ներկա էին նաեւ Նորվեգիայի Թագավորության դեսպան Լենե Լինդը, Շվեդիայի Թագավորության դեսպան Փիթեր Սեմնեբին, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, Հայաստանի գրողների միության անդամ,, ակադեմիկոս Ֆելիքս Բախչինյանը, Լիբանանի հայ համայնքի հոգեւոր, ազգային, մշակութային կառույցների ու միությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով նշեց, որ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, քաղաքական մեծ գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի հասարակական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հայանպաստ աշխատանքը, Հայ դատի արդարացի լուծման եւ հայ գաղթականների ծանր դրության բարելավմանն ուղղված ջանքերը:

Դեսպան Մկրտչյանը շեշտեց նաեւ, որ մեծ մարդասերն ու արդարության մարտիկը, մեծապես օգնել է հայ գաղթականներին՝ նրանց մեջ վերապրելու եւ իրենց ինքնությունը պահպանելու հույս սերմանելով:

Այնուհետեւ, ողջույնի եւ երախտիքի խոսքով հանդես եկավ Լիբանանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Լենե Լինդը: Դեսպանն ընդգծեց, որ անչափ ուրախ է եւ շնորհակալ, որ իր հայրենակցի գործունեությունը նման մեծ գնահատանքի է արժանանում հայ ժողովրդի կողմից:

Միջոցառմանը ակադեմիկոս Ֆելիքս Բախչինյանը համառոտ ներկայացրեց Նանսենի կյանքն ու գործունեությունը: Ելույթներից հետո ցուցադրվեց Ֆրիտյոֆ Նանսենի մասին պատմող «Աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմից մի հատված:

Երեկոյի ընթացքում Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալ հանձնվեց Լիբնանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանին:

Տպել
Ամենաշատ