Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էստոնական փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՀՓՋ-ի ավտոսանդուղքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.38-ին, մարվել՝ 13.48-ին:
Պարզվել է, որ թիվ 10 բնակարանի նախասրահում՝ 4 քմ տարածքում, այրվել է 1 զգեստապահարան՝ աբողջությամբ, եւ առաստաղի փայտե կառուցատարրերը՝ 2 քմ: