News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը երկրի ինովացիոն զարգացման հրաշալի գործիք է, բայց այն չպետք է փակի Հայաստանի ողջ ինովացիոն դաշտը, կարծում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Տեխնոլոգիական զարգացման վարչության ղեկավար Ռուբեն Գեւորգյանը։

«Ես ՏՏ-ն դիտարկում եմ երկու տեսանկյունից՝ նախ որպես առաձին ոլորտ, որ ոչնչով չի տարբերվում մնացած բոլոր ոլորտներից եւ երկրորդը՝ որպես հրաշալի գործիք՝ այլ՝ ինովացիոն ներուժ ունեցող ոլորտների զարգացման համար»,- ասել է նա  «Հայաստանի ինովացիոն զարգացման գործընթացը» աշխատաժողովի շրջանակում:

Տեխնոլոգիական զարգացման դեպարտամենտի ղեկավարի կարծիքով՝ ինովացիաների մասին խոսելիս՝ պետք է հասկանալ, թե ինչպես կիրառել ՏՏ ոլորտի գրանցած հաջողությունները՝ ինովացիոն ներուժ ունեցող այլ ոլորտների խթանման համար:

«Կան սուբյեկտներ, որոնք, ոգեւորվելով ՏՏ-ի հաջողողւթյուններից, իրենց թույլ են տալիս պնդել, որ մենք մեր ամբողջ ջանքերը պետք է կենտրոնացնենք այս ոլորտի վրա, քանի որ այն ի վիճակի է ամբողջությամբ փակել Հայաստանի ողջ ինովացիոն դաշտը: Բոլոր նրանք, ովքեր պատկերացնում են՝ ինչ է ինովացիան, հասկանում են, որ սա սխալ լոբբինգ է: ՏՏ-ն, իհարկե, հրաշալի ոլորտ է, սակայն այն պետք է դիտարկել մյուս ոլորտները զարգացնելու համար գործիք»,- հավելել է Ռուբեն Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ