Ստամբուլում դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վիրավորվել է 70 հոգի։
Այս մասին հայտնել է թուրքական NTV-ն՝ շեշտելով, որ վիրավորվածները բուժօգնություն են ստանում Ստամբուլի հիվանդանոցներում։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր սպանվածների ու վիրավորների մասին։
ՆԳ նախարարը հայտարարել էր, թե կա 20 վիրավոր։ Նա շեշտել էր, թե հարձակումն ուղղված է եղել ոստիկանների դեմ։
Արաբական «Ալ Ջազիրան» հայտնել է 15 ոստիկանի մահվան մասին։
Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։