![](img/news/36/27/87/default.jpg)
Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերթ Քունդերեսը իր մոտ է կանչել Թուրքիայի դեսպանին, որպեսզի բացատրություններ ստանա այն կապակցությամբ, որ Թուրքիայի կրոնական իշխանությունները տեղեկություններ են հավաքում երկրում իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր համախոհների մասին, հայտնում են հոլանդական լրատվամիջոցները։
Dutch News–ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայում կրոնական գործերի վարչությունը 38 երկրներում, այդ թվում՝ Հոլանդիայում, տեղեկություններ է հավաքում Գյուլենի հնարավոր համախոհների մասին։ Հոլանդիայում վարչության մասնաճյուղի ղեկավար Յուսուֆ Աքարը, որը ժամանակին աշխատել էր դեսպանատանը, խոստովանել է, որ փոխանցել է Գյուլենի ենթադրյալ համախոհների անունները։ Սակայն, նրա խոսքով, նրանց մասին տեղեկությունները հասանելի են եղել, եւ ինքը չի օգտվել իր դիվանագիտական կարգավիճակից։